Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
29.11.2014 | 11:32

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք քննարկել են դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին:
Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի, ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության, կազմակերպության Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցեր: Նրանք անդրադարձել են ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և հետագա իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ